- Հարություն Հարությունյան
- «Իրավաբանական խորհրդատվական խումբ» ՍՊԸ-ի տնօրեն
- [email protected]
Բարի գալուստ «Իրավաբանական խորհրդատվական խումբ» իրավաբանական և բիզնես խորհրդատվական ընկերության պաշտոնական կայք։
Մեր ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին և այդ պահից ի վեր մատուցում է իրավաբանական ծառայություններ իրավունքի բոլոր բնագավառներում։ Մեր թիմը կազմված է երկար տարիների մասնագիտական փորձ ունեցող իրավաբաններից, որոնց մեծ մասը արտոնագրված փաստաբաններ են, ՀՀ փաստաբանների պալատի անդամներ։
Ընկերությունը մատուցում է իրավաբանական ծառայություններ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով:
Չնայած գործի բարդությանը՝ մենք միշտ փնտրում և գտնում ենք մեր հաճախորդների խնդիրների կարգավորման լավագույն տարբերակները։ Անկախ դրանից նախապատվությունը տալիս ենք վեճերը հաշտությամբ կարգավորելուն:
Մեր ընկերությունն իր գործունեությունը ծավալում է Հայաստանում։ Միաժամանակ ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի Հանրապետության, Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի և Իսպանիայի իրավաբանական հեղինակավոր ընկերությունների հետ։ Այս ամենը մեզ թույլ է տալիս տրամադրելու լիարժեք իրավաբանական խորհրդատվություն հաճախորդներին, ովքեր իրենց գործունեությունը ծավալում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:
Պետության ստանձնած՝ յուրաքանչյուր անձին իրավաբանական օգնություն ցուցաբերելու պոզիտիվ պարտականությունը փոքր ինչ թեթևացնելու ելնելով՝ մեր ընկերությունը ստանձնել է սոցիալական գործառույթ՝ մատուցելով անվճար իրավաբանական խորհրդատվություն անվճարունակ ֆիզիկական անձանց։
Պետական և մասնավոր հիմնարկների գործունեությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաև այլ նպատակներով «Իրավաբանական խորհրդատվական խումբ» ընկերությունը կազմակերպում և անցկացնում է դասընթացներ և վերապատրաստումներ իրավունքի տարբեր ոլորտներում:
Ուրախ ենք տեղեկացնելու, որ 2018 թվականից Ընկերության թիմը համալրվել է նաև ֆինանսական վերլուծաբաններով, ովքեր ունեն երկար տարիների փորձ և համագործակցել են այդ ոլորտի հեղինակավոր ընկերությունների հետ։
Հարգելի ներդրողներ, համոզված ենք, որ Հայաստանում ստեղծված բարենպաստ ներդրումային պայմանները և մեր ընկերության որակյալ իրավաբանական և ֆինանսական վերլուծական ուղեկցությունը կապահովեն Ձեր բիզնեսի ապահով և արդյունավետ զարգացումը։
Մեր ֆինանսական վերլուծաբանները
Իրավական փորձառություն

Քրեական իրավահարաբերություններ

Ամուսնաընտանեկան իրավահարաբերություններ

Սնանկության իրավահարաբերություններ

Վարչական իրավահարաբերություններ

Հարկային և մաքսային իրավահարաբերություններ

Աշխատանքային իրավահարաբերություններ

Աշխատանքային իրավահարաբերություններ

Զինծառայողների իրավունքների հետ կապված իրավահարաբերություններ

Կորպորատիվ իրավունք և օֆշորային իրավասությունների իրավահարաբերություններ

Հողային իրավահարաբերություններ

Իրավաբանական եզրակացություններ և հուշագրեր

Աջակցություն որդեգրման գործընթացին
Բիզնես խորհրդատվություն

Բիզնես պլանի պլանավորում և զարգացում
○ Բիզնես պլան
○ Ներդրումային ծրագրերի մշակում
○ Բիզնես մոդելի մշակում
○ Բիզնես գործընթացների կառավարում
○ Հարկային ստուգման վերաբերյալ եզրակացություն

Ֆինանսական կառավարում
○ Ֆինանսական պլանավորում եւ մոդելավորում
○ Ծախսերի կառավարում եւ օպտիմալացում
○ Բյուջետավորում և կանխատեսում Ֆինանսական գործընթացների օպտիմալացում

Նախագծերի կառավարում
○ Նախագծերի կառավարում
○ Գնումների և մատակարարման կառավարում
○ Ռիսկերի կառավարում
Գործընկերներ












«Իրավաբանական խորհրդատվական խումբ» ՍՊԸ
- Եկմալյան փող. 6, 0002 Երևան, Հայաստան
- +374 10 50 55 01
- [email protected]