Դավիթ Վարդիկյան

2003-2007 թվականները սովորել է Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանումի, զուգահեռ նաև Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավագիտության բակալավրի կոչում։

2007-2009 թվականները սովորել է Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանումի, զուգահեռ նաև Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։

2007 թվականի օգոստոս ամսին աշխատել է «Հուսալի պաշտպանություն» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու։ 2007թվականի սեպտեմբերից մինչև 2010 թվականի հունվարն աշխատել է «Ռուբիկոն» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ում ՝ որպես իրավախորհրդատու։

2009 թվականի սեպտեմբեր ամսից հանդիսանում է փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։ 2010-2011թթ աշխատել է որպես «Ռուբիկոն» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ի փոխտնօրեն։

2011 թվականին հիմնադրել է «Վարդիկյան իրավական և բիզնես խորհրդատվություն» ՍՊԸ-ի հիմնադիր։

Մասնակցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում 2012 թվականի ապրիլին տեղի ունեցած Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և իրականացվող մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ դասընթաց-վերապատրաստմանը, 2013թ. հոկտեմբերից 2014թ․ փետրվարը մասնակցել է «Փաստաբանների կարողությունների ամրապնդումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի ներպետական կիրառման նպատակով» խորագրով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրին։

Հանդիսանում  է 2012 թվականին հմինադրված Ֆրանկոֆոն փաստաբանների միության համահիմնադիր։

Եղել է «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի՝ Հայաստանում լիցենզավորման և թույլտվություններին առնչվող նորմատիվ իրավական դաշտի բարելավման հարցերով կարճաժամկետ փորձագետ։

2017 թվականից հանդիսանում է «Զինծառայողների իրավունքների պաշտպանություն ասոցիացիա» կառավարման խորհրդի նախագահ։

Առավել մասնագիտացած է քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, աշխատանքային և զինվորական իրավունքի ոլորտներում։