ՄԵՐ ՄԱՍԻՆ

Բարի գալուստ «Իրավաբանական խորհրդատվական խումբ» իրավաբանական  և բիզնես խորհրդատվական ընկերության պաշտոնական կայք։

Մեր ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին և այդ պահից ի վեր մատուցում է իրավաբանական ծառայություններ իրավունքի բոլոր բնագավառներում։ Մեր թիմը կազմված է երկար տարիների մասնագիտական փորձ ունեցող իրավաբաններից, որոնց մեծ մասը արտոնագրված փաստաբաններ են, ՀՀ փաստաբանների պալատի անդամներ։

Ընկերությունը մատուցում է իրավաբանական ծառայություններ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով:

Չնայած գործի բարդությանը՝ մենք միշտ փնտրում և գտնում ենք մեր հաճախորդների խնդիրների կարգավորման լավագույն տարբերակները։ Անկախ դրանից նախապատվությունը տալիս ենք վեճերը հաշտությամբ կարգավորելուն:

Մեր ընկերությունն իր գործունեությունը ծավալում է Հայաստանում։ Միաժամանակ ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի Հանրապետության, Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի և Իսպանիայի իրավաբանական հեղինակավոր ընկերությունների հետ։ Այս ամենը մեզ թույլ է տալիս տրամադրելու լիարժեք իրավաբանական խորհրդատվություն հաճախորդներին, ովքեր իրենց գործունեությունը ծավալում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Պետության ստանձնած՝ յուրաքանչյուր անձին իրավաբանական օգնություն ցուցաբերելու պոզիտիվ պարտականությունը փոքր ինչ թեթևացնելու ելնելով՝ մեր ընկերությունը ստանձնել է սոցիալական գործառույթ՝ մատուցելով անվճար իրավաբանական խորհրդատվություն անվճարունակ ֆիզիկական անձանց։

Պետական և մասնավոր հիմնարկների գործունեությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաև այլ նպատակներով «Իրավաբանական խորհրդատվական խումբ» ընկերությունը կազմակերպում և անցկացնում է դասընթացներ և վերապատրաստումներ իրավունքի տարբեր ոլորտներում:

Ուրախ ենք տեղեկացնելու, որ 2018 թվականից Ընկերության թիմը համալրվել է նաև ֆինանսական վերլուծաբաններով, ովքեր ունեն երկար տարիների փորձ և համագործակցել են այդ ոլորտի հեղինակավոր ընկերությունների հետ։

Հարգելի ներդրողներ, համոզված ենք, որ Հայաստանում ստեղծված բարենպաստ ներդրումային պայմանները և մեր ընկերության որակյալ իրավաբանական և ֆինանսական վերլուծական ուղեկցությունը կապահովեն Ձեր բիզնեսի ապահով և արդյունավետ զարգացումը։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Սեփականության իրավունք
  • Ժառանգական իրավունք
  • Պայմանագրային իրավահարաբերություններ
  • Ապահովագրական վեճեր
  • Հեղինակային և հարակից իրավունքներ
  • Պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանություն
  • Բանկային վեճեր

- ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Աշխատանքի և խորհրդատվության պայմանագրեր, կոլեկտիվ պայմանագրեր
  • Ներքին աշխատանքը և առողջության և անվտանգության կանոններ
  • Աշխատանքային վեճեր և դատավարություն

- ԱՄՈՒՍՆԱԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- ՀՈՂԱՅԻՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

- ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՕՖՇՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ

  • Միջազգային Բիզնես Կորպորացիաների, ՍՊԸ-ի, ԱԿ-ի եւ այլ անձանց ձեւավորումը եւ համապատասխան փաստաթղթերի պատրաստում
  • Կորպորացիաների տեղադրումը BVI, Մեն կղզի, Կուարաչաո, Սեյշելներ, Մավրիկիոս, Բահամներ եւ այլ օֆշորային իրավասություններ
  • Կորպորատիվ կառավարում, ՓԼ / ԱՖ դեմ պայքարի և հակակոռուպցիոն քաղաքականություն
  • Իրավաբանական անձանց գրանցում, վերակազմավորում և լուծարման գործընթացներ
  • Բաժնետոմսերի ձեռքբերում և օտարում

- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • ՏՏ-ի սկզբնական խորհրդատվություն, Օգտագործման պայմաններ և այլ պայմաններ, Գաղտնիության քաղաքականություն, Cooki-ի քաղաքականություն, տվյալների պաշտպանություն և այլն
  • IP- ի համաձայնագրերը (հեղինակային իրավունքի հանձնում, ծրագրային ապահովման հեղինակային իրավունքը, ծրագրային ապահովման զարգացման պայմանագրեր), լիցենզավորման պայմանագրեր, սպիտակ ազդանշանային համաձայնագրեր և ապրանքային նշանի գրանցում, դատավարություն և այլն
  • NDA- ի և գաղտնի տեղեկատվության եւ գյուտերի առաջադրման պայմանագրերը և այլն

- ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՈՒՇԱԳՐԵՐ

  • Իրավաբանական վերլուծություն և եզրակացություն
  • Պայմանագրային ակնարկներ, համապատասխանություն
  • Case սցենարների գնահատումներ
  • Իրավաբանական հուշագրեր տարբեր իրավական հարցերի վերաբերյալ

ԲԻԶՆԵՍ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ

  • Բիզնես պլան
  • Ներդրումային ծրագրերի մշակում
  • Բիզնես մոդելի մշակում
  • Բիզնես գործընթացների կառավարում
  • Հարկային ստուգման վերաբերյալ եզրակացություն

ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

  • Նախագծերի կառավարում
  • Գնումների և մատակարարման կառավարում
  • Ռիսկերի կառավարում

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

  • Ֆինանսական պլանավորում եւ մոդելավորում
  • Ծախսերի կառավարում եւ օպտիմալացում
  • Բյուջետավորում և կանխատեսում
  • Ֆինանսական գործընթացների օպտիմալացում

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

«Իրավաբանական խորհրդատվական խումբ» ՍՊԸ