Դավիթ Աղաջանյան
1993-2003 թվականը սովորել է Երևանի Հ. Խաչատրյանի անվան թիվ 199 միջնակարգ դպրոցում։
2003-2008 թվականը սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետում:
2008-2011 թվականը սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում՝ ստանալով Տնտեսագիության թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2008 թվականին «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում՝ որպես Կորպորատիվ ծառայությունների բաժնի մասնագետ, ապա վերլուծաբան: Ներկայումս զբաղեցնում է Կորպորատիվ ծառայությունների վարչության պետի տեղակալի պաշտոնը: Աշխատանքային գործունեության ընթացքում մասնակցել է բազմաթիվ սեմինարների և թրեյնինգների՝ ներառյալ ֆակտորինգային և առևտրի ֆինանսավորման գործարքների վերլուծության, ռիսկերի գնահատման և վաճառքների թեմաներով:
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին։