Հեղինե Մանուկյան

2009-2013 թվականները սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան։ Ուսումնական պրակտիկա է անցել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։

2013-2018 թվականներին աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում։

2017-2018 թվականին սովորել է «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամում։ Ուսումնական պրակտիկա է անցել «Հ․ Բաբայան և գործընկերներ» իրավաբանական ընկերությունում։

2018 թվականին դարձել է արտոնագրված փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ և միացել «Իրավաբանական խորհրդատվական խումբ» իրավաբանական գրասենյակի թիմին։

Իրավաբանական ծառայություններ  է մատուցում քրեական, ինչպես նաև քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտում։