Հրանտ Անանյան
2001-2004 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան։
2005-2007 թվականները ծառայել է ՀՀ զինված ուժերում։
2007-2009 սովորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժնում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։
23․11․2007 թվականին ընդունվել է ՀՀ ոստիկանության համակարգ և ստացել է լեյտենանտի կոչում։ Աշխատել է որպես ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչ։
2010-2011 թվականներն աշխատել է որպես նույն բաժնի ավագ քննիչ։
30․11․2009 թվականին ՀՀ ոստիկանապետի հրամանագրով ստացել է ավագ լեյտենանտի կոչում։
18․08․2011 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր, դարձել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ։
2011-2014 թվականներն աշխատել է «Իրավական խորհրդատվական տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ում որպես իրավաբան։
2014 թվականից հանդիսանում է իր հիմնադրած «Անանյան Լօ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն, փաստաբան։
Մասնագիտացած է քրեական իրավունքի՝ հատկապես տնտեսական հանցագործությունների ոլորտում։