Հունան Բաբայան
1993-1997թթ․ սովորել և ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիայի իրավագիտության բաժինը։
2002-2006թթ․ սովորել և ավարտել է Տերնոպոլի տնտեսագիտության ազգային համալսարանի Երևանի մասնաճյուղի հաշվապահական հաշվառման և աուդիտի բաժինը։
1997-2008թթ․ աշխատել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում։
2008-2010 աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում։
2010-2011թթ․ աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ որպես դատախազ՝ անձի դեմ ուղղված հանցագործությունների վարչությունում։
2011 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր, հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան։
2011-ից հանդիսանում է «Հ․Բաբայան և գործընկերներ» իրավաբանական ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, փաստաբան։
Առավել մասնագիտացած է քրեական և քրեական դատավարության ոլորտներում։