Կարլեն Մարգարյան

2000-2010 թվականը սովորել է Երևանի թիվ 22 միջնակարգ դպրոցում։

2010-2014 թվականը սովորել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության և Կառավարման ֆակուլտետում:

2014-2016 թվականը սովորել է նույն համալսարանի մագիստրատուրայում՝ ստանալով մագիստրոսի աստիճան:

Սկսած 2016թ.-ից առ այսօր հանդիսանում է ԵՊՀ, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Ֆինանսահաշվային ամբիոնի ասպիրանտ:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2014 թվականին «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային մասնագետ: Ներկայումս զբաղեցնում է Վարկավորման դեպարտամենտի Կորպորատիվ վարկավորման բաժնի ավագ մասնագետի պաշտոնը:

Աշխատանքային գործունեության ընթացքում մասնակցել է բազմաթիվ սեմինարների և թրեյնինգների՝ ներառյալ առևտրի ֆինանսավորման, ռիսկերի գնահատման և վաճառքների թեմաներով:

Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին։