Մարտուն Փանոսյան
2003-2009թ. սովորել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում, ստացել է Միջազգային Գործարարության իրավունքի Մագիստրոսի աստիճան, ինչպես նաև Ժան Մուլեն Լիոն 3 Համալսարանի Մաստերի Միջազգային Գործարարության իրավունքի դիպլոմ 2009 թվականին, Իրավագիտության Դիպլոմավորված մասնագետի դիպլոմ 2008 թվականին և Իրավագիտության բակալավրի աստիճան, ինչպես նաև Ժան Մուլեն Լիոն 3 Համալսարանի Լիսանսի Իրավագիտություն մասնագիտությամբ դիպլոմ 2007 թվականին:
2008թ. հունվարի 15-ից ապրիլի 01-ը մասնագիտական պրակտիկա է անցել «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» ՓԲԸ-ում, ինչպես նաև 2007 թ. մարտի 17-ից ապրիլի 17-ը մասնագիտական պրակտիկա է անցել «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ում:
2008թ. ապրիլի 01-ից նոյեմբերի 01-ը հանդիսացել է «Կասկադ Քնսալթընթս» ՓԲ Ընկերության իրավաբանը:
2009թ. հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 01-ը աշխատել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերությունում որպես իրավաբան:
2009թ. դեկտեմբերի 01-ից մինչև 2015թ. հոկտեմբերի 01-ը հանդիսացել է «Ձեր Իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակի տնօրեն:
2010թ. հոկտեմբերի 16-ից հանդիսանում է Փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ:
2011թ. հունվարի 15-ից մարտի 25-ը մասնագիտական պրակտիկա է անցել Փարիզում գործունեություն ծավալող «Vatier & Associés» փաստաբանական գրասենյակում և Փարիզի փաստաբանների միությունում:
2012թ. հունիսի 11-ից հանդիսանում է «Հայաստանի ֆրանկոֆոն փաստաբանների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահը:
2012թ. հոկտեմբերի 03-ից մինչև հոկտեմբերի 30-ը վերապատրաստվել է Փարիզի փաստաբանների դպրոցում։
2012թ. նոյեմբերի 01-ից 30-ը մասնագիտական պրակտիկա է անցել Փարիզում գործունեություն ծավալող «SOFFER» փաստաբանական գրասենյակում։
2013թ. մարտի 09-ից մինչև 2017 թվականի մարտի 09-ը հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ:
2013թ. հունվարի 15-ից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի «ԿԱՌՊԱ» նախագծի համակարգող, 2012թ. դեկտեմբեր ամսից դասախոսում է ՀՀ Փաստաբանական դպրոցում:
2013թ. սեպտեմբերի 19-ից հանդիսանում է «ԿԱՌՊԱ-ների միջազգային միություն» միջազգային կազմակերպության կառավարման խորհրդի անդամ։
2013թ. հոկտեմբերի 15-ից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական միջազգային հարաբերությունների գծով:
2015թ. ապրիլի 11-ից հանդիսանում է «Փաստաբանների միջազգային միություն» միջազգային կազմակերպության նախագահի խորհրդական։
Օտար լեզուներից տիրապետում է ֆրանսերենին, ռուսերենին և անգլերենին: