Մերի Մինասյան
2007-ից 2012 թվականներին սովորել և ավարտել է Սանկտ-Պետերբուրգի Արտաքին Տնտեսական Կապերի Տնտեսագիտության և Իրավունքի ինստիտուտը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2012 թվականից մինչ 2015 թվականը աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար:
2015 թվականից 2016 թվականը աշխատել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր կայազորային քննչական բաժնում որպես գլխավոր մասնագետ:
2016 թվականից 2018 թվականը աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում որպես դատավորի գործավար, այնուհետև դատարանի նախագահի գործավար:
2018 թվականի օգոստոսի 01-ից աշխատում է «Իրավաբանական խորհրդատվական խումբ» ՍՊԸ-ում որպես իրավաբան:
Առավել մասնագիտացած է աշխատանքային, ամուսնաընտանեկան, սնանկության և որդեգրման ոլորտներում։