Սուրեն Անտոնյան

Կրթություն

1989-1994թ. թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեություն

1994-1995թ. զբաղեցրել է ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության գործառնությունների և փաստաթղթերի տեսչության բաժնի մասնագետի պաշտոնը,

1995-1996թ.՝ ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության բանկային օրենսդրության զարգացման և մեթոդաբանության բաժնի պետի պաշտոնը։

1996թ. հանդիսացել է ՀՀ Կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչության բանկային մեթոդաբանության բաժնի մասնագետ-իրավաբանը։

1996-1997թ. զբաղեցրել է ՀՀ Արդարատության նախարարության օրենսդրության վարչության գերատեսչական նորմատիվ ակտերի գրանցման բաժնի պետի պաշտոնը, իսկ 1997-1998թ. թթ. – ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության պետի տեղակալի պաշտոնը։

1998-1999թ. աշխատել է որպես ՀՀ Արդարադատության նախարարության կադրերի և հատուկ աշխատանքների վարչության պետ։

1999-2004թ. զբաղեցրել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնը, իսկ 2004-2008թ. թթ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի պաշտոնը։

2008-2009թ. թթ պաշտոնավարել է որպես Հյուսիսային քաղաքացիական դատարանի նախագահ։

ՀՀ Նախագահի 2009 թվականի հունվարի 15-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր մինչև 2023 թվականի հունվարը։

Պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։

Սուրեն Անտոնյանն առավել մասնագիտացած է ՀՀ քաղաքացիական, աշխատանքային, ընտանեկան, հարկային օրենսդրություններում, ինչպես նաև քաղաքացիական դատավարության և վարչական դատավարության ոլորտներում, ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքում։

Նշված բոլոր ոլորտներում իրականացնում է իրավական փորձաքննություն և տրամադրում եզրակացություն։