Կրթություն

1981 թվականից մինչև 1986 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ստացիոնար բաժնում։

Աշխատանքային փորձ

1986 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Հոկտեմբերյանի Միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։
1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Երևանի Արաբկիրի շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ։
1991 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Արաբկիրի շրջանի դատախազի օգնականի պաշտոնում։
1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Մյասնիկյանի շրջանի դատախազությունում՝ որպես դատախազի օգնական։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Էջմիածնի շրջանային ժողդատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:
2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր և պաշտոնավարել է մինչև 2023 թվականը։
Տիգրան Պետրոսյանը առավել մասնագիտացած է ՀՀ քաղաքացիական, աշխատանքային, ընտանեկան, հարկային օրենսդրություններում, քաղաքացիական դատավարության և վարչական դատավարության ոլորտներում, ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքում։
Նշված բոլոր ոլորտներում իրականացնում է իրավական փորձաքննություն և տրամադրում եզրակացություն։